A
A
Հայաստանը կմասնակցի մարմնամարզության աշխարհի առաջնությանը
Այսօր Կանադայի Մոնրեալ քաղաքում մեկնարկում է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ մեր թիմի կազմում տարվա գլխավոր ստուգատեսում հանդես կգան Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր), Արթուր Դավթյանը (բազմամարտ) եւ Վահագն Դավթյանը (օղակներ): Մրցումային առաջին օրը հայ մարմնամարզիկները կպայքարեն եզրափակիչ փուլ մտնելու համար: Նախքան աշխարհի առաջնությունը, Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք էր անցկացրել Փարիզում: