Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր շախմատիստները 2-րդ տասնյակում են (տեսանյութ)

Սպորտ
a1chess-men

Մեն կղզում ավարտվեց շախմատի միջազգային ամենամյա խոշոր մրցաշարը: Ինչպես եւ սպասվում էր, մրցաշարի հաղթող ճանաչվեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը 9-րդ տուրի պարտիայում գրոսմայստերական ոչ-ոքի արեց Հիկարու Նակամուրայի հետ, վաստակեց 7,5 միավոր եւ անհասանելի դարձավ իրեն հետապնդողների համար: Ամերիկացի շախմատիստը զբաղեցրեց 3-րդ տեղը, քանի որ աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը հավասար քանակությամբ միավորներ (7) վաստակեց, բայց լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց 2-րդը: Հայաստանի երկու շախմատիստները՝ Սերգեյ Մովսեսյանը եւ Գաբրիել Սարգսյանը, հավասար քանակությամբ՝ 6 միավոր վաստակեցին: Նրանք մրցաշարն ավարտեցին համապատասխանաբար 16-րդ եւ 19-րդ հորիզոնականներում: Մերոնք զրկվեցին դրամական պարգեւներից, քանի որ այս մրցաշարում խրախուսվում են միայն առաջին 10 տեղերը գրաված շախմատիստները: ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը 5,5 միավորով զբաղեցրեց 31-րդ տեղը, իսկ բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 4,5-ով ճանաչվեց 72-րդը: