Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նույն օրը, նույն ժամին դուրս գալ փողոցներ. «Երկիր Ծիրանի»-ի ընդվզման ակցիան

Հասարակություն
erkir-tsirani

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴՎԶՄԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ «ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ    «Երկիր Ծիրանի» կուսակցությունը համահայկական ընդվզման օր է հայտարարել, որն իրագործելու համար կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ  շարունակում է իրականացնել քարոզարշավ: Շրջելով Հայաստանի Հանրապետության մարզերով, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը քաղաքացիներին է ներկայացնում կուսակցության  ծրագիրը՝ համահայկական մեծ ընդվզման օրվա, Գլոբալ հայկական համազգային համաժողովի և ժամանակավոր կառավարության վերաբերյալ: Ծրագրի նպատակն է՝ համախմբել Հայաստանի և Սփյուռքի ողջ  հայությանը նախատեսված նույն օրը և նույն ժամին դուրս գալ կենտրոնական փողոցներ՝ անվստահություն հայտնելով ու հիմնահատակ քանդելով ներկայիս ապօրինի իշխանությունն ու այն սպասարկող ավտորիտար համակարգը՝ հիմնելով նոր համակարգ, որը զերծ կլինի  քաղաքական ու տնտեսական մենաշնորհներից և պայմաններ կստեղծի ողջ հայության համար մասնակցություն ունենալու հայոց պետականության քաղաքական կյանքին: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը  առաջնորդվում է քաղաքական փիլիսոփայության այն սկզբունքով, որ հայ հասարակությունը, անկախ նրանից, թե աշխարհի որ մասում է ապրում, գործոն է և ուժ , երբ մասնակցում է իր ազգային քաղաքականության բոլոր գործընթացներին` ազգային քաղաքական հայեցակարգի կենսակոչմանը, քաղաքական ընտրախավի ստեղծմանը, կառավարման մարմինների ձևավորմանը և քաղաքական որոշումների կայացմանը: Համահայկական մեծ ընդվզման միջոցառմանը հաջորդելու է Գլոբալ հայկական համազգային համաժողովի գումարումը, որին պետք է մասնակցեն այն պատվիրակները, ում կառաջադրի հանրությունը՝ անկախ նրանից, թե նա աշխարհի որ մասում է գտնվում։ Գլոբալ հայկական համազգային համաժողովի պատվիրակները պետք է ընտրեն ժամանակավոր կառավարության ներկայացուցիչներ, որոնք կսպասարկեն օրենսդիր և գործադիր իշխանության ձևավորման  նախապատրաստական փուլը`  ազատ, անկախ, հավասար պայմաններ ստեղծելով նոր կայանալիք ընտրություններում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների (անկախ նրանից, թե որտեղ են նրանք բնակվում), այդ թվում նաև արցախահայության համար: Հայաստանի ներկայիս ծանր իրավիճակի լուծումը Հայաստանի ժողովրդի և  աշխարհասփյուռ հայության  խնդիրն է: Համայն հայությունը  պետք է հավատա ինքն իրեն և իր ուժին: Միայն ինքնաազատագրման, ինքնակազմակերպման և ինքնահամախմբման միջոցով է հնարավոր հաղթահարել աղետը և արձանագրել հաղթանակ: «Երկիր Ծիրանի» կուսակցություն