A
A
Վաղվանից ցերեկվա տևողությունը կկրճատվի օրը 1 րոպեով
Սեպտեմբերի 24-28-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 24-28-ը առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 24-28-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:
Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է, վաղվանից սկսած մինչև դեկտեմբերի 22-ը ցերեկվա տևողությունը կկրճատվի օրը 1 րոպեով:
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն է գրել ՖԲ-ի իր էջում: