Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սփյուռքահային հայ պահելը մեծ ջանքեր է պահանջում. ամերիկահայ գործարար (տեսանյութ)

Մշակույթ
Untitled5

«Հիմա կարևոր է հասկանալ, որ հայության մեծ մասը սփյուռքն է: 100-200 տարի հետո էլ սփյուռք պետք է լինի: Սակայն այսօր Ամերիկայի, Ֆրանսիայի հայերից շատերն արդեն կես հայ, քառորդ հայ, մեկ ութերորդ հայ են: Եվ նրանց հայությունը պահելու համար մեծ ճիգեր են հարկավոր: Պետք է սփյուռքի նոր սերունդին ցույց տանք, որ հայերը զորավոր ազգ են, հանճարներ ունեցող ազգ: Որքան սփյուռքը հզոր լինի, այնքան Հայաստանը իրեն զորավոր կզգա»,- ասում է ամերիկահայ գործարար, կոլեկցիոներ Անդրեաս Ռուբիյանը: Շատ կարևոր է մեր հանճարների մասին խոսել, աշխարհին ցուցադրել, հպարտանալ՝ ասում է  նա: Անդրեաս Ռուբիյանը Հովհաննես Այվազովսկու կտավների մեծ հավաքածու ունի. « Ես դրամ աշխատելու համար չեմ գնել Այվազովսկու կտավները: Հակառակ դեպքում կվաճառեի տասնյակ անգամ թանկ գներով: Արևմուտքը նրան ընկալում է որպես ռուս նկարիչ: Երբ իմանում են, որ հայ է, շատ զարմանում են: Իմ նպատակն է Ամերիկայում և Եվրոպայում Այվազովսկու իմ հավաքածուն ցուցադրել և խոսել, թե հայերը ինչ հանճարներ ունեն: Արևմուտքի մեջ արվեստը մեծ զենք է: Արևմուտքի համար կարևոր չի հայ ես, թուրք ես, ինչ ես: Սակայն երբ տեսնում են, թե ինչ հանճարներ են ունեցել, որ մարդկության համար ինչ են արել՝ սա տպավորում է: Սա է իրենց մոտեցումը: Թող տեսնեն, թե հայերը ինչ ներդրում են ունեցել: Թող հարգեն հայերին: Բավական է, ասեն մեղք են, կոտորել են, անոթի են, դրամ տանք»: