Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լյուֆթանզա գրուպ»-ի հետ քննարկվել է հնարավոր համագործակցությունը

Պաշտոնական
209c0e682b33055c1a6ee20add1f2ef7

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Ն.Գ. պարոն Աշոտ Սմբատյանը և ՔԱԳՎ թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը  սեպտեմբերի 15-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքում հանդիպել են «Լյուֆթանզա գրուպ» ընկերության Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների հարցերով գլխավոր տնօրեն Ռոլանդ Շուլցի և «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության Արևելյան  Եվրոպայի և ԱՊՀ երկրների հարցերով փոխնախագահ Դմիտրի Զայցևի հետ: Հանդիպման ընթացքում Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայում արձանագրած ցուցանիշները, ներկա դինամիկան և անդրադարձել է գերմանական ընկերության հետ հնարավոր համագործակցության հեռանկարներին:   Դմիտրի Զայցևն իր հերթին ներկայացրել է «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության կողմից իրականացվող գործունեությունը, այդ թվում նաև՝ ընկերության օտարերկրյա պետություններում գտնվող արտադրական հզորությունները: Հանդիպմանը քննարկվել են նաև նշված ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում գործունեության ծավալման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր: Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև հետագա աշխատանքների կատարման ընթացքին:   ՔԱԳՎ