A
A
Ինչու անավարտ մնաց «Արարատ» - «Գանձասար-Կապան» առաջնության խաղը (տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի վերջին՝ «Արարատ» - «Գանձասար-Կապան» խաղն անավարտ մնաց: Հանդիպման վերջում, երբ 2:0 հաշվով առջեւում էին կապանցի ֆուտբոլիստները, խաղի գլխավոր մրցավարը վիճաբանության բռնվեց «Արարատի» ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանի հետ եւ պահանջեց նրան լքել պահեստայինների նստարանը: Անվանի մասնագետը չհամաձայնելով խաղավարի հետ, չհեռացավ իր տեղից: Արդյունքում, հանդիպման գլխավոր մրցավարն որոշեց ժամանակից շուտ ավարտել խաղը: Այս միջադեպը միանշանակ կքննարկվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեում: