Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանի մրցակիցը հայտնի է

Սպորտ
a1aronyan-17.09.

Այսօր հայտնի դարձավ Լեւոն Արոնյանի առաջիկա մրցակիցը շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում: Դա ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավն է, որը քառորդ եզրափակիչ փուլի թայ-բրեյքում 1,5:0,5 հաշվով հաղթեց ռուսաստանցի Պետեր Սվիդլերին: Կիսաեզրափակիչ առաջին պարտիան տեղի կունենա սեպտեմբերի 18-ին: Առայժմ հայտնի չէ, թե ինչ գույնի խաղաքարերով հանդես կգան շախմատիստները: