Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը մտավ աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Սպորտ
a1aronyan-16.09.

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանն հաղթահարեց Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի արգելքը եւ կշարունակի պայքարը պատվավոր մրցանակի համար:   Ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ դասական շախմատի երկրորդ պարտիայում մեր շախմատիստը հանդես եկավ սեւ խաղաքարերով: Սկզբում կողմերը համարյա կրկնեցին նախորդ պարտիայի առաջին քայլերը, սակայն Լեւոն Արոնյանը այլ տարբերակ ընտրեց եւ սպիտակներին թույլ չտվեց դիրքային առավելություն ստանալ: Ուկրաինացի գրոսմայստերը անցավ երկարատեւ դիրքային պայքարի, որն այդպես էլ արդյունք չտվեց նրան, քանի որ մեր շախմատիստը շատ ճիշտ կազմակերպեց պաշտպանությունը: Պարտիայի 71-րդ քայլից հետո Վասիլի Իվանչուկը ստիպված խաղաղ դաշն կնքեց:   Այդպիսով, Լեւոն Արոնյանը հաղթեց 1.5:0,5 հաշվով եւ մտավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Պյոտր Սվիդլեր – Մաքսիմ Վաշյե-Լագրավ զույգի հաղթողի հետ: Դասական պարտիաներից հետո այստեղ հաշիվը հավասար է՝ 1:1: