Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժ. Սեֆիլյանի և մյուսների գործով դատավորը կդիմի՞ ՍԴ

Քաղաքականություն
dat-sefilyan

Քիչ անց Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը կհրապարակի որոշում՝ արդյո՞ք դիմելու է Սահմանադրական դատարան, թե ոչ։ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը հանդես եկավ միջնորդությամբ և խնդրեց գործի վարույթը կասեցնել, մինչև ՍԴ որոշումը։ Պաշտպաններից մի քանիսը, այդ թվում՝ դատախազը, առարկեցին միջնորդության դեմ, սակայն Մարինե Թովմասյանը պնդեց միջնորդությունը։