Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը հաշվում է օգուտները (տեսանյութ)

Քաղաքականություն
Terteryan-nkar

Հայաստանի կառավարությունը հաշվում է համայնքների խոշորացումից առաջացած օգուտները։ ֆինանանսների խնայողությունն ու այդ գումարները համայնքների կարիքներին ուղղելը դեռ վերջը չէ։ Խոշորացված համայնքների ավագանիները տարիներ առաջ չէին կարող անգամ մտածել, որ ավագանու նիստերը կհեռարձակվեն ուղիղ եթերով։ Հիմա արդեն դա իրականություն է։ Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի խոսքով՝ խոշորացված համայնքների բնակիչները զգում են դրական փոփոխություններ։  «Մեր ավագանիները խոշորացված համայնքներում  ավագանու նիստերն անցնում են ավելի բաց և ավելի սկզբունքային քննարկումների մթնոլորտում։ Մենք արդեն 2 տասնյակից ավելի քաղաքացիների սպասարկման գրասենյակներ ունենք։ Նաև հիմնականում խոշորացված համայնքներում տեղադրված են ավտոմատ կառավարման համակարգեր, ինչը լուծում է բնակիչներին ծառայություն մատուցելու խնդիրը»,- ասում է փոխնախարարը։