Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սգո սրահում այրվել է հանգուցյալը

Հասարակություն
sgo

 Սեպտեմբերի 8-ին, ժամը 03:40-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող սգո սրահներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի 167 հասցեում գտնվող սգո սրահում այրվում են դագաղ (ներսում կա դիակ, Ռաֆիկ, մոտ 70 տարեկան) և հատակի գորգը (մոտ 2 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:21-ին, մարվել` 04:32-ին: Շտապօգնության աշխատակիցները սրահի աշխատակից Կ. Ա.-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: ԱԻՆ