A
A
Լեւոն Արոնյանի սպիտակ փիղը չկարողացավ ճզմել Հու Յիֆանի սեւ ձիուն (տեսանյութ)
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ փուլի երկրորդ պարտիան: Մեր շախմատիստը այս անգամ չնայած հանդես եկավ սպիտակ խաղաքարերով, սակայն չկարողացավ անակնկալի բերել չինուհի գրոսմայստեր Հու Յիֆանին: Պարտիան այնպես դասավորվեց, որ վերջում սպիտակների փիղը պետք է պայքար մղեր սեւերի ձիու հետ: Սակայն 34-րդ քայլից հետո կողմերը հասկացան, որ դրանցից ոչ մեկը առավելություն չի կարող տալ եւ խաղաղ դաշն կնքեցին: Այդպիսով, դասական պարտիաներից հետո գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1: Հաղթողին որոշելու համար վաղը կողմերը կպայքարեն թայ-բրեյքում: