Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ Ջաջուռում. հրշեջը այրվածքներ է ստացել (տեսանյութ)

Հասարակություն
58f4b94aa3d2a.image_

Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:37-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ջաջուռ գյուղի մոտակա սարալանջին: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:31-ին, մարվել՝ 15:47-ին: Այրվել է բուսածածկույթ (մոտ 50 հա): Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ջաջուռ (52), Կամո (15), Ջաջուռավան (10) և Կրաշեն (10) գյուղերի 87 բնակիչ՝ գյուղապետերի գլխավորությամբ, ոստիկանության Ախուրյանի բաժնից 15 աշխատակից, N զորամասի 30 զինծառայող, «Հայ անտառտնտեսության» ՊՈԱԿ-ի 9 աշխատակից, Շիրակի մարզային փրկարարական վարչության 38 աշխատակից, 3 հրշեջ-փրկարարական ավտոմեքենա և 1 S171 մակնիշի տրակտոր: Մեկ մարտական հաշվարկ հրդեհի վայրում իրականացրել է հերթապահություն: Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ դաստակի և գլխի հատվածում 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը՝ փ/ծ ավագ Գ. Ոսկանյանը, ում հոսպիտալացրել են Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն: Գյումրու Ցայգ ՀԸ-ից տեղեկանում ենք. Խոշոր հրդեհ Ջաջուռի անտառի հարևանությամբ: Մի քանի մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր: Հրդեհաշիջման աշխատանքերին մասնակցել են նաև գյուղացիները: Հրշեջ մեքենաները կրակի մոտ հասնել չեն կարողացել: Հրշեջներն ու գյուղացիները հրդեհը մեկուսացրել են ծառի ճյուղերի միջոցով: Գիշերը հրդեհի օջախի մոտ կհերթապահեն գյուղացիները, քանի որ նոր հրդեհի բռնկման վտանգը դեռևս մեծ է: