Անհրապույր շենքերը կգույքագրվեն
Կիսակառույց ու անավարտ շինությունները անհրապույր տեսք ունեն, նրանց ճակատագիրը պետք է անհապաղ որոշվի։ ԱյսօրԿառավարության նիստում, այս խնդիրը լուծելու համար վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց, . «Այս օբյեկտների անհրապույր տեսքից ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունից խուսափելու, հանրապետությունում տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, կառուցապատման ներդրումային գործընթացը խթանելու, զբոսաշրջության համար ավելի գրավիչ միջավայր ձևավորելու համար հանձնարարում եմ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին ու մարզպետներին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետի հետ համատեղ մեկամսյա ժամկետում գույքագրել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքներում, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վրա ՀՀ քաղաքների կենտրոնական մասերում առկա բոլոր նմանատիպ շինություններն ու հողմասային տարածքները, երկամսյա ժամկետում Կառավարության առաջարկներ ներկայացնել այդ շինությունների հետագա ճակատագրի վերաբերյալ գործող օրենսդրության համապատասխան»,-ասաց նա։