Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարերարն Արցախին մեքենաներ է նվիրել

Պաշտոնական
050917-VarzhapetyanMeqenaneriHandznum-1-Info

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է բարերար Արթուր Վարժապետյանին: Քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Այնուհետեւ Նախագահ Սահակյանը եւ Արթուր Վարժապետյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել են ԼՂՀ մի շարք պետական կառույցների` բարերարի կողմից նվիրաբերված ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ