Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղացանկը

Սպորտ
64c5090588abd86f7e55522c98f07dd2

Նոյեմբերին մեկնարկելու է Եվրոպայի 2021 թվականի նախընտրական առաջին փուլը, որին մասնակցելու է նաև Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը: Նախընտրական B ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են լինելու Ալբանիայի և Դանիայի հավաքականները: Արդեն հայտնի է, թե ենթախմբի խաղացանկը: Խաղացանկ 23 նոյեմբերի Ալբանիա-Հայաստան

26 նոյեմբերի Հայաստան-Դանիա 2018թ. 22 փետրվարի Դանիա-Ալբանիա 25 փետրվարի Հայաստան-Ալբանիա 28 հունիսի Դանիա-Հայաստան 1 հուլիսի Ալբանիա-Դանիա Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են 9 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճելու ենթախմբերում 1-ին հորիզոնականները գրաված թիմերը և 2-րդ տեղում հայտնված թիմերի շարքում լավագույն ցուցանիշը ունեցող հավաքականը:  Այս մասին հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիան։