Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԶՈՒ զինծառայողները ՌԴ-ում մասնակցում են զորավարժությանը

Պաշտոնական
40

ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը` ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանի ղեկավարությամբ, օգոստոսի 29-ից ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում մասնակցում է «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժությանը: Զորավարժությանն ընդգրկված են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները: Մարտական կրակով անցկացվող զորավարժության թեման է «ԱՊՀ անդամ պետությունների հավաքական անվտանգության շրջանակներում հակաահաբեկչական գործողությունների և զինված ընդհարումների ժամանակ ավիացիայի և ՀՕՊ զորքերի համատեղ պատրաստումն ու կիրառումը»: Զորավարժության նպատակներից են համատեղ խմբավորման կազմում հրամանատարներին և շտաբերին զորքերի կառավարման գործնական հմտությունների փոխանցումը, մարտական գործողությունների ժամանակ ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ զորքերի փոխգործակցելիության կատարելագործումը: «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժության ակտիվ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 4-ին: 20   50 60 70 80 90