Վրաստանում մեկնարկում են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժությունները
«Ամերիկայի ձայնը» Սեպտեմբերի 3 -ին Վրաստանում անցկացվելիք զորավարժություններին մասնակցելու համար Վրաստան են ժամանել ԱՄՆ ծովային հետևակի ծառայողները : Վրաստանում սկսվում են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 ռազմական զորավարժությունները, որոնցում կցուցադրվեն հրամանատարաշտաբական և դաշտային մանևրումներ: Այս տարի զորավարժություններին ԱՄՆ-ից և Վրաստանից բացի մասնակցում են նաև Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները: Պենտագոնի հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու համար ԱՄՆ-ից ժամանել են 500 զինծառայողներ: «Ամենամյա բազմակողմ զորավարժություններն անցկացվում են արդեն 7-րդ անգամ: Դրանք նպատակ ունեն բարձրացնել ԱՄՆ-ի, Վրաստանի և տարածաշրջանային գործընկերների միջև համատեղ գործողությունների հնարավորությունները, ինչպես նաև ամրապնդել մարտավարության, մեթոդների և գործընթացների փոխըմբռնումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելին՝ այստեղ