Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդվարդ Նալբանդյանը պատգամավորներին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը

Պաշտոնական
Parliament

Օգոստոսի 31-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հրավերով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ: Էդվարդ Նալբանդյանը պատգամավորներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի՝ եռանախագահող երկրների հետ միասին գործադրվող ջանքերը: Հանդիպման ընթացքում ծավալվել է  մտքերի փոխանակություն՝ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների եւ առաջնահերթությունների շուրջ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձեւաչափում քննարկումներ ունենալ՝  հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: