Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսուցչի սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ծրագիրը՝ հոկտեմբերին

Հասարակություն
levon-2

«Դպրոցների օպտիմալացումը չպետք է ազդի մեր ընդհանուր քաղաքականության վրա»,-այսօր ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:  Նա այսօր Մոսկվայի տանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընկերակցությամբ հանդիպում էր մայրաքաղաքի հիմնական եւ ավագ դպրոցների ուսուցիչների ու տնօրենների հետ: Հանդիպման նպատակը դպրոցներին տեղեկացնելն էր, թե ինչ քաղաքականություն է որդեգրելու նախարարությունը կրթության նկատմամբ: Մինչեւ Ուսուցչի օրը՝ հոկտեմբերին, պատրաստ կլինի «Ուսուցիչ» ծրագիրը, որտեղ մեծ տեղ կտրվի ուսուցչի սոցիալական վիճակի կտրուկ բարելավմանը։