A
A
Կրակել են Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրուն
Օրերս անհայտ անձինք կրակել էին Սյունիքի մարզի Խուստուփ լեռան վրա տեղադրված Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրուն։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը։ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կարգադրությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրել է հուշակոթողի և հարակից տարածքի պահպանության վիճակը, մարզպետին ներկայացրել առաջարկություններ կիսանդրու վերականգման և հարակից տարածքի պահպանության ուղղությամբ, որից անմիջապես հետո սկսվել են վերականգնման աշխատանքները: Այժմ Նժդեհի արձանն ունի արժանավայել տեսք։ Վանդալիզմի նման դրսևորումներից խուսափելու նպատակով մարզպետը հանձնարարել է համապատասխան մարմիններին ուժեղացվել Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու և հարակից տարածքի հսկողությունը։