Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանում կործանվել է հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող ուղղաթիռը (տեսանյութ)

Քաղաքականություն
capture.thumb_

Վրաստանում վթարի է ենթարկվել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող ուղղաթիռներից մեկը: Ուղղաթիռն ընկել է ջրի մեջ: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը՝ նշելով, որ ուղղաթիռի անձնակազմը չի տուժել:  Դեպքը տեղի է ունեցել Բորժոմիի կիրճում, երբ ուղղաթիռը ջրի պաշար հավաքելու նպատակով իջել է այնտեղ գտնվող ջրամբարը: Նշվում է, որ վթարված ուղղաթիռը Վրաստանի սահմանապահ ծառայությունում միակն էր, որն օգտագործվում էր անտառային հրդեհի մարման համար: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում