Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետությունը հույսը դրել է լյուբիմչիկների վրա» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
azat

Այսօր` ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրը, ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը, լրագրողների հետ զրույցում նշեց` եթե շարունակվեր Խորհրդային միությունը, ապա կունենայինք այն, ինչ հիմա կա ԵՏՄ տարածքում, սակայն արդարացի հիմունքների վրա. «Ես կողմնակից եմ պերեստրոյկային։ Այն բարեփոխումների ազատությունների, հավասարության սկզբունքներն էր կրում, հիմա հայհոյում են այն` առանց հասկանալու։ Դա կարող էր մեծ առաջընթաց ապահովել։ Հռչակագիրը ամփոփեց պերեստրոյկայի հնարավորությունները, դրա շնորհիվ մենք հռչակագիր ունեցանք, հայ ժողովուրդը ունեցավ ատեստատ»:  Լիարժեք անկախություն ունենալու համար պետք է երկրից դուրս բերել օկուպացիոն կառույցներին` ՀԱՊԿ, ԵՏՄ, սահմանապահ զորքերին, Պասկեւիչյանի արձանը հանել. «ՀՀ-ն ազատել, բոլորին պետք է դուրս շպրտել, դրա համար նպաստավոր պայմանները մոտենում են. խորհրդային կաղ, հիվանդ պետությունից անցել ենք նորմալ պետության»։ ՀԴԿ նախագահը Արամ Սարգսյանը հայտարարեց, որ Խորհրդային միության փլուզումից հետո նրանք, որոնք եկան ՀՀ իշխանության, հռչակագրի կրողները չեն. «Երբ ավարտվի այս երեք նախագահների դարաշրջանը, մենք կունենանք առաջընթաց։ Ի սկզբանե նրանք անկախ չեն եղել, այլ կախվածության տակ են եղել դրսի կառույցներից` ԱՀԿ, ՀԲ եւ այլն։ Նաեւ` ոչ ՌԴ-ն է մեղավոր, ոչ Արեւմուտքը. եթե դուք ձեր վրա ունեք բազմաթիվ դոսիեներ, ապա ով ինչպես ուզենա, օգտագործելու է ձեզ։ Այսօր 6 մլրդ դոլար պետական պարտք ունենք, հարգելի իշխանություններ, ցույց տվեք 10 դոլար, որ տնտեսության զարգացման համար եք ներդրել։ Պետությունը ձեռքերը լվացել է, հույսը դրել է մասնավորի վրա, կամ լյուբիմչիկների վրա է հույսը դրել, որ նրանք հարստանան, իսկ հասարակ մարդը 79 հազարով հազիվ գոյատեւի։ Կլիչկաներով, մականուններով տղաները չպետք է լինեն ու տնօրինեն մեր ճակատագիրը։ Ստվերային տնտեսությունն այսօր 70 տոկոս է կազմում»: