Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրապահը մեկնել է Արցախ

Քաղաքականություն
SEP_0974

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորած եռասերունդ երկրապահական պատվիրակությանը Մարտակերտում էր։ Ուխտագնացները ծաղկադրումներ արեցին Մարտակերտ քաղաքի, Մեծ Շենի, Կոճողոտի, Դրմբոնի, Մաղավուզի, այլ տարածքների բոլոր հուշարձանների մոտ: Մեծ Շենում, Կառլեն եւ Սառա Եսայանների բարերարությամբ կառուցված եկեղեցում նաեւ հոգեւոր կարգ մատուցվեց՝ ուխտագնացությանը մասնակցող Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի ձեռամբ: Ամենուր ավագ սերնդի երկրապահներին ուղեկցում էին պատանի եւ երիտասարդ երկրապահները: Մարտակերտի վարչակազմի ղեկավար, գեներալ Վլադիկ Խաչատրյանը մատնանշեց, որ Մանվել Գրիգորյանը էական նշանակություն է ունեցել 1989-94-ի հաղթամարտում: Վլադիկ Խաչատրյանն անգնհատելի համարեց Երկրապահի մասնակցությունն անցյալ տարվա ապրիլյան պատերազմին: Պարոն Խաչատրյանը, սակայն, շատ ու շատ կարեւորում է հենց երկրապահական այս ուխտագնացությունները՝ ընդգծելով, որ սա սերունդների հայրենասիրական դաստիարակության բաց դաս է: Մարտակերտի տարբեր բնակավայրերի բնակիչները գեղեցիկ հուշեր էին պատմում պատերազմի տարիներից՝ հիշելով, թե ինչպես հենց Մեծ Շենի խաչմերուկից Մանվել Գրիգորյանի ղեկավարած լեգենդար 5-րդ բրիգադը սկսեց հետ մղել հակառակորդին ՝ ազատագրելով տարածաշրջանի բոլոր գյուղերն ու Մարտակերտ քաղաքը: Երկրապահ ուխտագնացներին ուղեկցող մշակութային խմբերն այսօր համերգ կազմակերօպեցին Մարտակերտի եւ Ասկերանի բնակչության ու զորամասերի համար: Վաղը երկրապահ ուխտագնացներին սպասում են Հադրութի եւ մարտունու բնակիչներն ու իշխանությունները: ԵԿՄ