Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Յելլ էքստրիմ պարկը» 2 տարեկան է. այստեղ չես կորցնի անգամ թանկարժեք հեռախոսդ

Հասարակություն
meyell

Օգոստոսի 19-ին «Յելլ էքստրիմ պարկը» բազմաթիվ հյուրերի հետ նշեց իր ծննդյան 2-ամյակը։ 7 12   «Յելլ էքստրիմ պարկը» հիմնադրվել է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Առաջարկում է էքստրեմալ հանգիստ, հարմարավետ քոթեջներ, համեղ սնունդ՝ հյուրերին, աշխատանք՝ հարակից համայնքների բնակիչներին։ 10 Յելլի ծննդյան օրն այստեղ էին մեծաթիվ լրատվամիջոցներ, հյուրեր՝ աշխարհի տարբեր կետերից։ Մթնոլորտն այնքան ջերմ ու ադրենալինով լի էր, որ շատերը որոշեցին գիշերել, թեկուզ՝ վրաններում. տարածքում ձևավորված վրանային ավանը գնալով մեծանում էր։ yell Յելլում մարդիկ այնքան բարյացակամ էին միմյանց հանդեպ, որ նույնիսկ թանկարժեք հեռախոսդ այստեղ չէր կորի։ Հյուրերից մեկն, օրինակ, գտավ իր վարդագույն Այֆոնը։ Ինքս հեռախոսս մոռացել էի մարդաշատ մի վայրում, և որոշ ժամանակ անց այն գտա այնպես, ինչպես թողել էի։ 10 Մինչ համերգային մասը, մասնակիցները հնարավորություն ունեին լիցքավորվել ադրենալինով՝ անցնելով զիփլայնի փորձությունները։ Նախ պայմանագիր ես ստորագրում, որ եթե քեզ հետ որևէ բան պատահի, որևէ մեկը պատասխանատվություն չի կրում, իսկ եթե առողջությունդ ներում է, սակայն մի փոքր վախ կա, ապա ձեզ հետ հոգեբանական աշխատաննքեր կտանեն փորձառու աշխատակիցները, օգնության կհասնեն նաև աղոթքները։  nelly «Յելլում» գործում է 5 զիպլայն՝ ճոպանագիծ՝ 135մ, 200մ, 268մ, 375մ եւ 750մ երկարությամբ:  Ինչպես լրագրողների հետ զրույցում ներկայացրեց «Յելլ էքստրիմ Պարկ» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը,  այս տարի Յելլն ունի այցելուների 300 տոկոս աճ. «Եթե լավ աշխատենք, ապա մեր մեկ տարվա այցելուների թիվը կհասնի 15 հազարի: սակայն մարթեթինգի բաժինն իր առաջ դնելու է խնդիր՝ այդ թիվը հասցնել մինչեւ 30 հազարի»:  tigran   Արդեն սկսվել են աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման աշխատանքները։ Նախատեսված 2680 մ երկարությունը կետերի փորձարկման արդյունքում դարձել է 2770 մ։ Շահագործման կհանձնվի մյուս տարի՝ կոնկրետ ժամկետներ չեն նշվում։ yell1 Սկիզբ կառնի հիմնական տարածքից 400 մ հեռավորությունից, իսկ այնտեղ կարելի է հասնել օրինակ  գլորվելով։ 1 2 Հյուրերին առաջարկվում էին անգամ գլուխկոտրուկներ 9 Տարածքում տեղադրված էին բիոզուգարաններ՝ իրենց հսկիչներով։ 11 4 5 Արամ MP3-ը, DJ Beatman-ը, «Նեմրա» ռոք խումբը, Հայկ Պետրոսյանն՝ իր «Ստենդ ափ» քոմեդի շոուով լիարժեք դարձրին տոնը։ 14   Ծնունդին մասնակցեց և զիփլայնի վախը հաղթահարեց Հասմիկ Բուդաղյանը