Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անընդհատ երթևեկություն՝ որոշ խաչմերուկներում

Հասարակություն
963044d8a7c03e6cfe40e1ec98aa527f

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2017թ. օգոստոսի 17-ից Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց և Արշակունյաց պողոտա-Գ.Նժդեհի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Փոփոխությունների արդյունքում՝ աջ շրջադարձով Արտաշիսյան փողոցից դեպի Բագրատունյաց պողոտա՝ Իսակովի պողոտայի ուղղությամբ, և Արշակունյաց պողոտայից դեպի Գ. Նժդեհի փողոց՝ Արցախի պողոտայի ուղղությամբ, երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաներով դեպի նշված ուղղություններ այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու: