Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշակերտական համազգեստի գինը թանկացել է 7 %-ով (տեսանյութ)

Հասարակություն
Dproc

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ աշակերտական համազգեստի գները աճել են 7 տոկոսով, իսկ գրենական պիտույքները՝ ոչ:  «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի հաշվարկներով՝ մեկ երեխայի դպրոց ուղարկելու համար համեստ ընտանիքները 50 հազար դրամի չափով  ծախս պետք է անեն, որը կներառի գրենական պիտույքները, աշակերտական համազգեստը և պայուսակը։ «Առանց թանկանալու էլ գները  սարսափելի  են. մի՞թե ամեն ծնող կարող է 16 կամ 25 հազար դրամ տալ երեխայի պայուսակի համար, իհարկե՝  ոչ բոլորը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  Արմեն Պողոսյանը: Դպրոցական ծախսերն էլ տարբեր են, այն կախված է մարդկանց սոցիալական խավից եւ կարող է  հասնել մինչեւ 200.000 դրամի:   Աղքատության տոկոսն էլ  Հայաստանում, ըստ Արմեն Պողոսյանի,  ոչ միայն  չի նվազում, այլեւ աճում է՝  30-ից դառնալով է 35 տոկոս: Այս իսկ պատճառով էլ հասարակության մեջ էլ կա  այնպիսի խավ, որը սեպտեմբերի մեկին ընդառաջ  չի մտածում նոր կոշիկ եւ  պայուսակ գնելու մասին:    Արմեն Պողոսյանը համոզված է՝ խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ Հայաստանում միջին աշխատավարձը գերազանցի սպառողական զամբյուղի ծավալը. «Պետք է լինի տնտեսական քաղաքականության պլանավորում, որը պետության զարգացման հիմքերի հիմքն է»։ Արմեն Պողոսյանի խոսքերով՝ բոլոր երկրներում էլ  ապրանքների գները աճում են, բայց առաջադեմներում դրան զուգահեռ աճում են նաեւ եկամուտները, իսկ Հայաստանում  հակառակ պատկերն է, միայն  ապրանքների գներն են աճում: