Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեպտեմբերի 18-ը՝ ոչ աշխատանքային օր

Հասարակություն
calendar

Օգոստոսի 17-ի կառավարության  նիստում որոշում կկայացվի՝ 2017թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017թվա­կանի սեպտեմբերի 23-ը` շաբաթ օրը: Կառավարության այս որոշումը պայմանավորված է  «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մա­սին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածովու «Խղճի ազա­տութ­յան և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով։ Հիշեցնենք, որ այս տարի Խաչվերացի տոնը կնշվի սեպտեմբերի 17-ին, իսկ դրան հաջորդող երկուշաբթի՝ սեպտեմբերի 18-ին, կլինի մեռելոց։