Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգելագոտու պատի տակից հայտնաբերվել է կանաչավուն զանգված, դեղահաբեր, ներարկիչ

Հասարակություն
2411839791497951844

Օգոստոսի 14-ին`ժամը 21:30-ի սահմաններում, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները  ծառայություն իրականացնելիս  թիվ 3 պահակետի արգելագոտու պատի տակից հայտնաբերել են 1 հատ կպչուն ժապավենով պատված փաթեթ, որի մեջ առկա է եղել  «Պրեգաբալին» գրառմամբ 45 դեղին գույնի դեղահաբ, 32.2 գրամ ընդհանուր քաշով կանաչավուն զանգված, 7 գրամ գորշ գույնի կոշտ զանգված և ներարկիչ`8 մլգ. թափանցիկ հեղուկով լցված: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին