Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աստղային ուժերը սահմանում են՝ ով ինչով պետք է զբաղվի» (տեսանյութ)

Քաղաքականություն
ashot-manucharyan

Հայաստանի քաղաքականություն, հայ ժողովրդի կամք, այդպիսի բաներ գոյություն չունեն: Այդ հարցերի կառավարումը գալիս է դրսից. այսօր հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը. «Աստղային ուժերը սահմանում են՝ ով ինչով պետք է զբաղվի  եւ ժողովուրդներին կանգնեցնում են անակնկալի առջեւ, որ կատարվել է այս ինչ բանը եւ իր ղեկավարներն այդ բանը կատարում են»։ Անդրադառնալով առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի  ԱԳ նախարարների հանդիպմանը եւ դրանց ակնկալիքներին, Աշոտ Մանուչարյանը նշեց, որ մարդիկ պետք է հասկանան ՝ ինչ կատարվեց ԼՂՀ-ում։ Այսօր ինչ կատարվում է, վաղը ինչ կատարվելու է, ոչ թե գալիս է նրանից, որ Հայաստանն  ու Ադրբեջանը ինչ են որոշել, այլ Հայաստանից եւ Ադրբեջանից դուրս նրանց համար ինչ է որոշվել, ինչ է հրամցվելու. «Եվ այս տեսակետից   անակնկալներ ամեն վայրկյան կարող են լինել եւ ժողովուրդները պետք է պատրաստ լինեն»,- ավելացրեց Աշոտ Մանուչարյանը: Մանրամասները՝ տեսանյութում