Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԻԼ-76»-ը 2-րդ անգամ ուղևորվեց Խոսրովի արգելոց

Հասարակություն
MHM0116005

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ վերալիցքավորվելուց հետո ՌԴ ԱԻ նախարարության հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը քիչ առաջ 2-րդ անգամ ուղևորվեց Խոսրովի արգելանոցում բռնկված հրդեհի վայր: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Այսօր վաղ առավոտյան «ԻԼ-76»-ը իրականացրել է առաջին թռիչքը: Նախնական պլանավորվում է 2 թռիչք և 2 ջրալցում: Հիշեցնենք, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ից բռնկված հրդեհը չի հաղոջվում մարել. ըստ տարբեր հաշվարկների՝ այրվել է մի քանի հազարից ավելի հա անտառային և բուսական ծածկույթ։