Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանների պալատի պատասխանը՝ Վարդգես Գասպարիին

Քաղաքականություն
GASPARI-PATASXAN

Փաստաբանների պալատի պատասխանը՝ Վարդգես Գասպարիի պնդումներին՝ Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա ծռերի դատավարություններին հանրային պաշտպաններ ներգրավելու վերաբերյալ։ «Հանրային պաշտպանի հաստիք զբաղեցնող անձինք հանդիսանում են փաստաբաններ, հետևապես, ինչպես յուրաքանչյուր փաստաբան, հանրային պաշտպանները նույնպես իրենց գործունեությունն իրականացնելիս անկախ են, ղեկավարվում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենքներով, փաստաբանական պալատի կանոնադրությամբ և փաստաբանական վարքագծի կանոնագրքով: Ուստի որևէ անձ, ում պաշտպանությանն ուղղված չէ փաստաբանի գործողություններն, առավել ևս գործի հետ առընչություն չունեցող, իրավասու չէ հանրային պաշտպանին որոշակի գորոծողություններ կատարելու կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալու պահանջ ներկայացնելու: Ինչ վերաբերվում է կոնկրետ Վարդգես Գասպարիի կողմից գետնին պառկելու միջոցով հանրային պաշտպաններին պահանջներ ներկայացնելու կամ բացատրություն պահանջելու գործողություններին, ապա այդ վարքագիծը կարող է դիտարկվել միջամտություն փաստաբանական գործունեությանն, որը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելված է»: