Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ Շարլոթսվիլ քաղաքում արտակարգ դրություն է, կան զոհեր

Քաղաքականություն
9ECF4025-5A41-4269-9070-5342EF77B44E_cx0_cy7_cw0_w1023_r1_s

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքում անցած աջակողմյան ազգայնականների երթի ընթացքում գրանցված բախումների արդյունքում զոհվել է երեք մարդ, իսկ քաղաքում արտակարգ դրություն հայտարարվել: Երթի ընթացքում մի քաղաքացի ավտոմեքենան վարել է երթի եւ դրա դեմ բողոքող մարդկանց բազմության մեջ, սպանելով մեկ եւ վիրավորելով մեկ տասնյակից ավելի մարդկանց: Այնուհետեւ իրավիճակն ավելի է սրվել ու եւս երկու մարդ զոհվել է ուղղաթիռի վթարից, որն իրավապահների խոսքով եւս կապված էր երթի հետ: Ոստիկանները հաղորդում են, որ ավտոմեքենան բախվել է մարդկանց` երթի վերջում, երբ հավաքվածները պատրաստվում էին լքել երթը, սակայն, դրա հետեւանքով առաջացած լարվածությունը բռնությունների հանգեցրեց: Ավտոմեքենայի վարորդը ձեռբակալված է եւ նրա գործողությունները դիտարկվում են որպես միտումնավոր սպանություն: Շարլոթսվիլի քաղաքապետ Մայք Սինգերը Twitter-ի միջոցով կոչ է արել երթի եւ դրա դեմ բողոքի մասնակիցներին հանդարտվել եւ տներ վերադառնալ: Նյու Ջրզիում իր հանգիստն անց կացնող Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Վիրջինիայում տեղի ունեցածն անվանել է «ատելության, մոլեռանդության եւ բռնության արտահայտում բազմաթիվ կողմերից»: Նախագահը նաեւ կոչ է արել քաղաքում « արագ վերականգնել օրենքը եւ կարգը», ավելացնելով, որ «որեւէ քաղաքացի չպետք է վտանգված լինի»: Ինչ վերաբերում է ուղղաթիռի վթարին, որը երկու մարդու մահված պատճառ էր դարձել, ապա ոստիկանների տվյալներով այն տեղի է ունեցել քաղաքից դուրս: Ոստիկանությունն այս պահին հրաժարվում է մանրամասներ հաղորդել: Վիրջինիայի նահանգապետ Թերի Մքաուլիֆը նշել է, որ ստիպված է արտակարգ դրություն հայտարարել քաղաքին նահանգային մակարդակով աջակցություն տրամադրելու նպատակով: 7375E229-754C-4ACC-9701-7FF99479F6DC_w1023_s [caption id="attachment_1561310" align="alignright" width="1023"]Alt Right demonstrators clash with counter demonstrators at the entrance to Lee Park in Charlottesville, Va., Saturday, Aug. 12, 2017. (AP Photo/Steve Helber) Alt Right demonstrators clash with counter demonstrators at the entrance to Lee Park in Charlottesville, Va., Saturday, Aug. 12, 2017. (AP Photo/Steve Helber)[/caption] [caption id="attachment_1561311" align="alignright" width="1023"]Alt Right demonstrators class with counter demonstrators at the entrance to Lee Park in Charlottesville, Va., Saturday, Aug. 12, 2017. (AP Photo/Steve Helber) Alt Right demonstrators class with counter demonstrators at the entrance to Lee Park in Charlottesville, Va., Saturday, Aug. 12, 2017. (AP Photo/Steve Helber)[/caption]