Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրապարակվել են աշխարհի առաջնություն մեկնող թիմերի կազմերը

Սպորտ
b4f1048e363a97a14de8b423e24a6e44

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հրապարակել է աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը: Տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցեն՝ Վազգեն Խաչատրյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ),  եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա միայն գերծանր քաշային կարգում: Աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 21-26-ը Փարիզում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանն էլ հրապարակել է աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը: Ինչպես մարզիչն ավելի վաղ տեղեկացրել էր ՀԱՕԿ լրատվականին՝ տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցի հինգ ազատոճային: Թիմում ընդգրկվել են՝ Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ): Աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 21-26-ը Փարիզում: