Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծխում են գործարար կամ 30-ն անց չամուսնացած կանայք. սոցիոլոգ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
aharon-adibekyan

Ծխողների թվով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 25-րդ տեղը. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մի քանի թվային տվյալ բերեց։ Հայաստանում տղամարդկանց 50 տոկոսը ծխում է: Ինքը 33 տարի օրական 3 տուփ ծխել է, սակայն  դադարել է ծխել՝ հանուն երեխաների ու թոռների առողջության: Սոցիոլոգը, սակայն, չի կարծում, թե հեշտ է թողնել ծխելը, և ծխելու դեմ պայքարի հարցում ծխախոտի գնի բարձրացումն էական ազդեցություն չի ունենա. «Հիմնականում ծխախոտի օգտագործումը տարածված է աշխարհի ոչ այդքան զարգացած երկրներում, ծխախոտ օգտագործում են միջինից ցածր սոցիալական վիճակ ունեցող ընտանիքներում: Հայաստանում ծխող կանանց թիվը եռապատկվել է, հիմնականում 30 տարեկան և բարձր կանայք ենք ծխախոտ օգտագործում: 100 հազար 30 տարեկան աղջնակ կա,  որը չի ամուսնացել և շանս չունի, փորձում է ծխել, կամ էլ գործարար կանայք  են ծխում՝ դա իրենց համար ստատուս է: Ծխող կինը ազգի ամենամեծ թշնամին է, քանի որ ժառանգաբար հիվանդություն է բերում: Կինը, երբ որոշում է երեխա ունենալ, ապա 1-2 տարի պետք է դադարի ծխելը, որպեսզի օրգանիզմը մաքրվի, քանի որ երեխան ծնվում է նիկոտինով թունավորված, հետագայում էլ սկսում է ծխել»: Ավելին՝ տեսանյութով