Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլի Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց

Սպորտ
2132

2019 թ. բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի A խմբում Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց: Սարաեւոյում մեր ընտրանին 85:98 հաշվով զիջեց  Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականին: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը։ Առաջին քառորդը հայ բասկետբոլիստներն ավարտեցին հավասար պայքարում 23:23: Սակայն երկրորդ քառորդից սկսած բոսնիացիները առավելություն ստացան՝ մեծ ընդմիջումից առաջ հաշիվը դարձնելով 52:44 Երրորդ քառորդում բոսնիացիները կրկին առջեւում էին՝ 73 :60: Վերջին՝ չորրորդ քառորդում, մերոնք զիջեցին 13 միավորի տարբերությամբ: Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը նույնպես կանցկացնի մրցակցի հարկի տակ: Մեր թիմը օգոստոսի 12-ին կհանդիպի Սլովակիայի ընտրանու հետ: