A
A
Հայկական լուսացույց՝ տեխնիկական նոր լուծումով (տեսանյութ)
Նոր սերնդի լուսացույցների արտադրությունը Հայաստանում կատարելագործվում է։ Հայաստանցի մասնագետները մշակում են լուսացույցների նոր ֆունկցիաներ։ Ունիվերսալ լուսակիրը, որը դեռեւս միակն է իր տեսակով, ավելացնում է «Էլիպս» ընկերությունում արտադրվող բարակ, լուսադիոդային, էներգախնայող նմանատիպ սարքերի հնարավորությունները։ Դիզայնից մինչեւ տեխնիկական լուծում. այդ ամենն իրականացվում է Հայաստանում։ Ռադիոէլեկտրոնային դետալներից բացի մնացածը հայկական արտադրության են։ Էլեկտրական սարքավորումների արտադրամասում գրեթե ամեն օր նոր գաղափար է քննարկվում։ Առաջարկներից մեկն էլ , օրինակ, այսպես կոչված՝ ինտելեկտուալ լուսացույց ստեղծելն է։ Մանրամասները՝ տեսանյութում