A
A
Այսօր Հենրիխ Մխիթարյանը կխաղա ընդդեմ «Ռեալ Մադրիդ»-ի
Այսօր՝ օգոստոսի 8-ին, Երևանի ժամանակով 22:45-ին կկայանա Եվրոպայի սուպերգավաթի «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը։
Մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը կպայքարի ևս մեկ գավաթի համար՝ այս անգամ մրցելով «Ռեալ Մադրիդի» դեմ:
Մակեդոնական Սկոպյեում, որտեղ պետք է կայանա խաղը, ջերմաստիճանը +32 աստիճանից բարձր լինելու դեպքում որոշվել է, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի` «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև հանդիպումը կարող է երկու անգամ դադարեցվել ջուր ըմպելու համար: Իսկ վերջին տվյալներով՝ ջերմաստիճանը հասնում է +40-ի։
Դադարները ծրագրվել են 30-րդ և 75-րդ րոպեներին: Ընկերությունը 20 կգ սառույց կտրամադրի ակումբներին:
[caption id="attachment_1560590" align="alignnone" width="472"]
Մարզումները՝ Սկոպյեում[/caption]