Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3 օրում 29 ավտովթար`2 զոհով

Հասարակություն
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 4-ից օգոստոսի 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 49 դեպքից բացահայտվել է 30-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 5 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք: Բացահայտվել է գողության 9, խարդախության 9, անձի առևանգման 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, յուրացման կամ վատնման, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6, մարմնական վնասվածք հասցնելու 2 և խարդախության 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 46-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: