Մաքսիմ Վաշիե-Լագրավը գլխավորում է Սինգֆիլդի գավաթի աղյուսակը
ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Սինգֆիլդի գավաթում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Խաղացված տուրերի հետո աղյուսակը 3.5 միավորով միանձնյա գլխավորում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը առաջատարից հետ են կեսական միավորով և կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան և Սերգեյ Կարյակինը 2.5-ական միավորով կիսում են 4-6-րդ հորիզոնականները, իսկ Ուեսլի Սոն, Պյոտր Սվիդելրը, Յան Նեպոմնյաշչին և Հիկարու Նակամուրան 2-ական միավորով բաժանում են 7-10-րդ հորիզոնականները: Այսօր մրցաշարում հանգստյան օր է: Ժամանակացույց. 1-ին տուր – օգոստոսի 2 – 22:00 (Երևանի ժամանակ) 2-րդ տուր – օգոստոսի 3 – 22:00 (Երևանի ժամանակ) 3-րդ տուր – օգոստոսի 4 – 22:00 (Երևանի ժամանակ) 4-րդ տուր – օգոստոսի 5 – 22:00 (Երևանի ժամանակ) 5-րդ տուր – օգոստոսի 6 – 22:00 (Երևանի ժամանակ) 6-րդ տուր – օգոստոսի 8 – 22:00 (Երևանի ժամանակ) 7-րդ տուր – օգոստոսի 9 – 22:00 (Երևանի ժամանակ) 8-րդ տուր – օգոստոսի 10 – 22:00 ( Երևանի ժամանակ) 9-րդ տուր – օգոստոսի 11 – 22:00 ( Երևանի ժամանակ) Ուղիղ միացում