Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը նորից զինում է Ադրբեջանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Rus_Az

Ռուսաստանը, Ֆրանսիան ու Ամերիկան Ղարաբաղյան խնդրի կարգավորման միջնորդներ են, ինչը նշանակում է, որ այդ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի Արցախում լինի խաղաղություն: Այդ նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմերը 1994 թվականին Բուդապեշտում պայմանավորվել էին կողմերին զենք չմատակարարել: Ավելին, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր և ռազմական դաշնակից, Ռուսաստանը առավելևս չպետք է զենք մատակարարեր Ադրբեջանին: Իրականությունը, սակայն, այլ է և անգամ ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը շարունակեց զինել Ադրբեջանին և բոլորովին վերջերս Բաքուն ստացավ «Խրիզանտեմա-Ս» նորագույն ինքնագնաց զրահապատ հակատանկային համակարգերի հերթական խմբաքանակը, որպեսզի առավել արդյունավետ խոցի հայկական տանկերը, ինչպես նաև «Սոլնցեպյոկ» հրանետային համակարգերի արդիականացված մոտ 200 հրթիռներ, որոնք նախատեսված են մինչև 6 կմ հեռավորության վրա անգամ լավ խրամատավորված զինվորներին կենդանի այրելու համար: Տեսանյութում մանրամասն քննարկվում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինելու խնդրի էությունը: «Իրազեկ քաղաքացիների միավորում»