Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համերգ՝ Գառնու տաճարում

Հասարակություն
garni

Օգոստոսի 6-ին, ժամը  21.00-ին  «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կրկին  մշակութային միջոցառում է նախատեսված:  Այցելուների համար  գիշերային գեղարվեստական լուսավորությամբ ելույթ կունենա  ՀՀ մշակույթի նախարարության «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն»  ՊՈԱԿ- ի Հայաստանի Ազգային նվագարանների պետական նվագախումբը`  գեղարվեստական  ղեկավար ու գլխավոր դիրիժոր  Նորայր Դավթյանի գլխավորությամբ: Կհնչեն  ժողովրդական ու աշուղական երգեր` «Սարվորի երգ»-ը (Գուսան Աշոտ), «Գարուն է գալիս» (Ալ. Հեքիմյան),  «Էն քո սերն է յար»  (Աշուղ Հավասի) և այլ կատարումներ: Մենակատարներ` Աննա Սարադյան, Աննա Փոստոյան, Հերմինե Ամիրյան, Հերիքնազ Պոլոյան, Արտակ Ստեփանյան, Հարություն Մուրադյան,  Հրանտ Մուրադյան:     «Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ