Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԻՆ-ը զգուշացնում է օդի ջերմաստիճանի բարձրացման մասին

Հասարակություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 06-10-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +39...+41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով: Հանրապետության տարածքում` Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն 6-8-ը աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սպասվում է առանց տեղումների եղանակ: