Հուլիսին արձանագրվել է սննդամթերքի գնանկում. պաշտոնական տվյալներ
2017թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.6% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.8% գնան- կումով: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 5.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.8%-ով, իսկ ծառայություն- ների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% հավելաճ: 2017թ. հուլիսին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.6%, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)՝ 98.4%, ոչ պարենային ապրանքներինը՝ 97.7%, ծառայությունների սակագներինը՝ 99.3%: 2017թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.5% նվազում): 2017թ. հուլիսին 2016թ. հուլիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.9%, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)`103.3%, ոչ պարենային ապրանքներինը` 97.3%, ծառայությունների սակագներինը` 100.0%, իսկ հունվար-հուլիսին 2016թ. հունվար-հուլիսի համեմատ` համապատասխանաբար 100.5%, 104.0%, 97.0% և 98.1%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2017թ. հուլիսին հունիսի համեմատ սպառողա- կան գները նվազել են 3.4-2.4%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնանկում գրանցվել է Գավառ և Աշտարակ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 2.4%-ով: Սննդամթերքի գներ: 2017թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի 6.3% գնանկում, ինչը հիմնականում բանջարեղենի և մրգի ապրանքախմբերի՝ համապատաս- խանաբար 31.1% և 20.0% գնանկման արդյունք է: Բանջարեղենի ապրանքախմբում1 2017թ. հուլիսին 2016թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 3.8% գնաճ, իսկ 2017թ. հունիսի համեմատ` 31.1% գնանկում: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. հուլիսին հունիսի համեմատ բանջարե- ղենի գները նվազել են 37.6-28.6%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Աշ- տարակում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 30.0%-ով: Մրգի ապրանքախմբում1 2017թ. հուլիսին 2016թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 12.7% գնաճ, իսկ 2017թ. հունիսի համեմատ`20.0% գնանկում; Ավելին՝ այստեղ