Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես ավելացնել ներդրումները դեսպանների օգնությամբ (տեսանյութ)

Տնտեսություն
P0Z9-pCeE-E

Հայաստան ներդրումներ բերելու գործին պետք է ակտիվ մասնակցություն ունենան տարբեր երկրներում ՀՀ դեսպանները ։ Կառավարության այսօրվա ընդունած նախագծով՝ նրանց տնտեսական գործունեության կատարողականի գնահատում կիրականացվի: Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ արտաքին հարաբերությունների զարգացման համատեքստում տնտեսական բաղադրիչի վրա նման շեշտադրում է կատարվում: «Մենք ունենք հինգ տասնյակից ավելի դիվանագիտական ներկայացուցչություններ աշխարհի տարբեր երկրներում: Ցավոք, պետք է նշենք, որ ոչ բոլոր դեսպանություններում են, որ դիվանագետների հաստիքակազմը բավարար է ունենալ առանձին մասնագետ՝ տնտեսական ու առևտրային հարցերով զբաղվելու համար: Տեղում տնտեսական գործունեություն իրականացնելու համար դիվանագետը նաև պետք է ունենա տնտեսական որոշակի տեղեկատվություն, փորձառություն: Այս նախաձեռնությամբ նախատեսվում է, որպեսզի ընդհանուր առմամբ բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական բաղադրիչն ակտիվացվի»:  Հարցին, թե ինչո՞ւ է թիրախային երկրների ցանկում ԵԱՏՄ-ից միայն Ռուսաստանը ներառվել, փոխնախարարը պատասխանեց. «Ցանկը հաստատվել է միայն առավել թիրախայինների մասով, նախատեսվում են փոփոխություններ»։