Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում նոր ջրամբարներ կկառուցվեն

Տնտեսություն
jrambar

Կարեն Կարապետյանի հանձնարարականն այսօր վերաբերում էր ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության խիստ բարձրացմանը։ Վարչապետի կարծիքով՝ նոր ջրամբարներ կառուցելու արդյունքում կավելանան գյուղատնտեսական ոռոգելի հողերի տարածքները, կարձագանքվի ջերմաստիճանի բարձրացման մարտահրավերին, տեղումների կրճատմանը: «Ռազմավարությունը դառնում է խիստ անհրաժեշտ»,-ասաց նա ու հավելեց, որ միջին և փոքր ջրահոսքերի ամբարումը կբավարարի ջրօգտագործողների պահանջը, կբարձրացնի ռեսուրսների կառավարումը: Ջրային պետական կոմիտեի նախագահին վարչապետը հանձնարարեց երկամսյա ժամկետում կատարել համապատասխան ուսումնասիրություններ և, համատեղ քննարկելով գյուղատնտեսության, բնապահպանության,տարածքային կառավարման և զարգացման, արտակարգ իրավիճակների նախարարների հետ, ներկայացնել հանրապետությունում միջին և փոքր ջրամբարաշինության ծրագրերի առաջարկներ` տալով դրանց ֆինանսական գնահատականը: