A
A
ԲՍՓ «բարեփոխումները»՝ թվերով․ Ինչ փոխվեց վարչապետի հանձնարարականից հետո. disabilityinfo
2016 թվականի Կառավարության տարեվերջյան նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց։ Վարչապետը կարևորվել էր բժշկասոցիալական փորձաքննական համակարգում փոփոխությունները և հանձնարարել․ «Վերանայել հաշմանդամության սահմանումը և գործող չափորոշիչները՝ հստակ տարանջատելով հիվանդ լինելը և հաշմանդամություն ունենալը, յուրաքանչյուր կարգավիճակի համար սահմանելով քաղաքացուն անհրաժեշտ ծառայությունների ծավալը և սոցիալական երաշխիքների համակարգը»։
Թե ի՞նչ փոփոխվեց վարչապետի հանձնարարականից հետո, disabilityinfo-ն ներկայացնում է թվերով։
Հաշվառված հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը վերջին 3 տարում
2016 թվականի տարեվերջին Հայաստանում հաշվառված է եղել հաշմանդամություն ունեցող շուրջ 205 հազար մարդ։ 6 ամիս անց թիվը նվազել է՝ հասնելով 199 հազարի։ Նախկինում հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվն աճման միտում ուներ՝ պայմանավորված սոցիալ-տնտեսական իրավիճակով, նրանց և նրանց ընտանիքների իրազեկվածության բարձրացմամբ։ Հաշմանդամության ճանաչման նոր մոդելի փորձարկմամբ/փոփոխությամբ պայմանավորված՝ առողջական խնդիրներ ունեցող շատ քաղաքացիներին հաշմանդամության խումբ չի սահմանվում։ Վերջինս լի է մի շարք վտանգներով՝ աղքատությունից մինչև կյանքի իրավունքի խախտում։
Ավելին՝ այստեղ