Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գառնի»-ում և «Զվարթնոց»-ում մուտքի  տոմսերի  նոր  սակագին  է  սահմանվել  

Հասարակություն
«Զվարթնոց»-պատմամշակութային-արգելոց-թանգարան

«Գառնի» և «Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց-թանգարանների մուտքի տոմսերի թանկացմանը առնչվող  ԶԼՄ  հրապարակումների  առիթով` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ  ս. թ. օգոստոսի 1-ից «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական այցելության ցուցադրության  տոմսի արժեքը  ՀՀ  քաղաքացիների  համար սահմանվել է  500  ՀՀ  դրամ, օտարերկրացիների  համար` 1500  ՀՀ  դրամ: Անփոփոխ է մնացել մինչև 18 տարեկան երեխաների մուտքի տոմսի արժեքը`100  ՀՀ  դրամ: Այլևս չի գործում  գիշերային գեղարվեստական լուսավորությամբ  Գառնին  տեսնելու  համար սահմանված  1500  դրամ սակագինը  (տոմսի  արժեքը` 500  ՀՀ  դրամ է): «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական այցելության ցուցադրության  տոմսի արժեքը  ՀՀ քաղաքացիների  համար սահմանվել է` 300, օտարերկրացիների  համար` 1300,  մինչև 18 տարեկան երեխաների  համար` 100  ՀՀ  դրամ: «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններում  հայերեն բացատրության (էքսկուրսիայի) համար այցելուները կվճարեն` 2000,  իսկ օտար լեզվով անցկացվող բացատրության  համար` 4000  ՀՀ  դրամ: Օգոստոսի 1-ից վերագործարկվել է «Մեծամոր» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի  տոմսային տնտեսությունը:  Մշտական այցելության ցուցադրության տոմսի արժեքը  ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է` 250, օտարեկրացիների համար` 1000,  իսկ մինչև 18 տարեկան երեխաների համար` 100  ՀՀ դրամ: Հայերեն լեզվով էքսկուրսիայի տոմսի արժեքը`1500,  օտար լեզվով  էքսկուրսիայի տոմսի արժեքը` 2500 ՀՀ դրամ է: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  տոմսային տնտեսություն ունեցող բոլոր արգելոց-թանգարաններում  արտոնություններ է սահմանել  մասնագիտական բուհերի ուսանողների, կենսաթոշակառուների, արցախյան ու ապրիլյան քառօրյա պատերազմների  մասնակիցների համար:   «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի լրատվության բաժին