A
A
Ավտովթար Օպերայի տարածքում. 1 հոգի հոսպիտալացվել է
Օգոստոսի 1-ին, ժամը 14:01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Opel մակնիշի 06 LO 815 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Մ.) և Volkswagen մակնիշի 29840408AC պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Խ.) ավտոմեքենաները. Մ. Խ.-ը և Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Լ. Թ.-ը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանային կլինիկա: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել Volkswagen մակնիշի ավտոմեքենայի հովացման աշխատանքներ: ԱԻՆ